Հայաստանի հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակ

Քաջարանի թիվ 1 միջնակարգը դպրոցը մայիսի 9-ին մասնակցել է Քաջարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված մայիսյան եռատոնին:
11-րդ դասարանի աշակերտները Ն. Առաքելյանի օգնությամբ պատրաստեցին պատի թերթ՝ <<Մայսիսը հաղթանակների ամիս>> վերնագրով:….

Ռազմագիտությունը բոլորի համար

Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում խոր հիմքերի վրա է դրված ռազմագիտություը:
Մասնագիտացված առարկաների մեթոդմիավորման ուսուցիչներ՝ Լ. Հարությունյանը, Վ. Բաղդասարյանը, Լ. Մարկոսյանը 7-րդ ա դասարանցիների հետ մասնակցեցին հրաձգության դաս:
Կապիտան Աթայանը թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին սովորեցնում էր հրաձգության կանոնները:….

«Բարեկիրթ հաղորդակցությունն» 4-րդ բ դասարանում

Այսօր 4-րդ բ դասարանի մայրենի առարկայի՝ խոսք և հաղորդակցման դասաժամի թեման «Բարեկիրթ հաղորդակցությունն» էր: Աշակերտներտները դասվար Սոնա Պետրոսյանի հետ դիտեցին Գրիմ եղբայրների հեքիաթների մոտիվներով նկարահանված «Կամակոր արքայադուստրը» մուլտֆիլմը: Մուլտֆիլմը մեծամիտ արքայադստեր մասին էր, որն անցնելով մի շարք փորձություններով,  հասկանում է, որ մարդկանց հետ պետք է լինել հարգալից և բարեկիրթ:….

Տասներորդցիների հանդիպումը հոգեբանի հետ

Նոյեմբերի 17-ին տասներորդցիները հանդիպեցին հոգեբան Շուշան Մովսիսյանի հետ: Դասընթացի թեման «Ես — կոնցեպցիայի»  և «ինքնաակտուալիզացիայի պահանջմունքի մասին»:
Քննարկվեց «Ես — կոնցեպցիայի» գաղափարը, դրա բաղադրիչները,  ինքնաակտուալիզացիայի պահանջմունքը և մասնագիտական կողմնորոշման դրդապատճառները: ….

В гостях у сказки

2018թ. հունվարի 24-ին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ «В гостях у сказки» վերնագրով, որը կազմակերպել էր ռուսերենի ուսուցչուհի Լիանա Պետրոսյանն իր դասղեկական 5-րդ բ դասարանի աշակերտների հետ:
Տարբեր հեքիաթների հերոսներ այցելեցին երեխաներին, իսկ հանդիսատեսը  հայտնվեց հեքիաթների աշխարհում:
Միջոցառմանը աշակերտները ի ցույց տվեցին ռուսերենի իրենց իմացությունը:….

Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ

2018 թ հունվարի 31-ին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառումը, որը նվիրված էր Հայոց բանակի տոնին: Աշակերտները ներկայացրին հայոց բանակի կազմավորման ընթացքըը, հիշեցին ազգային հերոսներին, ներկայացրին որդուն  բանակ ճանապարհող մոր կերպարը:
Երգի ուսուցչուհի Վարսիկ Բաղդասարյանի ղեկավարած երգչախումբը հանդես եկավ հայրենասիրական երգերի կատարումով: ….

«Մշակութային կանգառ»՝ «Վարք հայոց»-ը մեր դպրոցում

Դեկտեմբերի 3-ին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցը հյուրընկալեց «Վարք հայոց» ազգագրական երգի-պարի խմբին: Խմբի ոգին Սարգիս Փարամազյանն է: Նրա ղեկավարած երգի — պարի խումբը  Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի բեմից հնչեցրեց  հայ ժողովրդական, գուսանական, օրորոցային երգեր, կատարեց հայկական պարեր:…..

Հերթական անակնկալը դասղեկին

Դեկտեմբերի 19-ին 6ա դասարանցիները դասղեկի ժամին ներկայացրեցին իրենց նախաձեռնությամբ կազմակերպած միջոցառումը, որը անվանել էին «Ուրախություն»
Հնչեցին «մշտազբաղ»մայրիկներին նվիրված բանաստեղծություններ Շիրազից և Չարենցից:
Ներկայացրեցին գեղեցիկ պարեր:

«Կորյուն» ռազմամարզական խաղ

2017 թ. դեկտեմբերի 6-ի Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Կորյուն» ռազմամարզական խաղի տարածքային խաղը, որին մասնակցում էին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, Քաջարանի թիվ 5 միջնակարգ դպրոցը,Քաջարանի թիվ 6 հիմնական դպրոցը, Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանը, Գեղիի միջնակարգ դպրոցը, Լեռնաձորի հիմնական դպրոցը: Ներկա էր նաև Քաջարանի համայնքապետարանի ներկայացուցիչը՝ Գայանե Համազասպյանը……..

Քիմիական ռեակցիայի տեսակները


Դեկտեմբերի 6-ին 10ա դասարանում կայացավ հետաքրքիր դաս քիմիայից:
Դասի թեման- «Քիմիական ռեակցիայի տեսակները» և «Զանգվածի պահպանման օրենքը»: Դասը հագեցած էր ժամանակակից մեթոդներով: Կատարվեցին փորձեր, որոնցով հիացան աշակերտները: ՏՀՏ-ի կիրառմամբ աշակերտները ներկայացրեցին քիմիական ռեակցիաների տեսակները: Գրեցին այդ քիմիական ռեակցիաները և ականատես եղան այդ նույն քիմիական ռեակցիաներին:…….