Այցելություն Սբ. Հակոբ եկեղեցի

Մեր դպրոցական կյանքում մենք ունենում ենք առանձնահատուկ ու հիշարժան օրեր: Շաբաթ օրը հիշարժան էր մեր կյանքում: Աշնան լուսապայծառ մի առավոտ համախմբվել էինք : Մեզ միացել էին մեր ծնողները և մեր սիրելի դասղեկ՝ Վ. Բաղդասարյանը: Զրուցելով և ուրախանալով հասանք ԶՊՄԿ-ի մոտ և ծանոթացանք, թե որտեղից է դուրս գալիս հումքը, որտեղ են աշխատում մեր ծնողները և մեր հարազատները: Ամեն ինչ այնքան տպավորված է մեր մեջ, որ մինչև օրս դեռ պատմում ենք մեր տպավորությունների մասին:
Մենք ոտքով հասանք գյուղ Քաջարանց: Այցելեցինք Սբ. Հակոբ եկեղեցին, որտեղ Տեր — Շիրակը պատարագ էր մատուցում: Նշեց նաև, որ պատարագը նվիրվում է Հիսուսի աշակերտներին՝ Փիլարպոսի և Արիստակեսի հիշատակին: Պատարագից հետո բոլորս ցանկություն հայտնեցինք գնալ «Թթու ջուր»: Ճանապարհին տեսանք Քաջարանի թաքնված բնությունը: Ճանապարհով քայլելիս մի կողմում ճահճուտ, ծառաշատ տարածք էր, իսկ մյուս կողմը՝ չոր, ավազոտ:  Ծառերից մեկի ճյուղի վրա նստած էր բուն:
Տղաներն այնքան էին տարված բնությունով, որ ճանապարհին նրանք քայլում էին մեզնից շատ հեռու. քայլում էին անտառի միջով, ուսումնասիրություններ կատարում:
Արդեն մոտեցել էինք «Թթու ջուր». լսվում  էր գետի կամացուկ ձայնը: Փչում էր քամին: Բարձրանալով աղբյուրի մոտ՝ ջուր խմեցինք,իսկ ներքևի զրուցարանում նախաճաշեցինք: Տունդարձի ճանապարհին բացվում էին հետաքրքիր զրույցներ և փակվում: Մենք այդ օրվանից հասկացանք՝ ինչ է նշանակում լինել համախմբված, ինչպես մի փոքրիկ ընտանիք:

8բ դասարան Նելի Առաքելյան