Բաց դաս անգլերենից

2017թ. մայիսի 5-ին և 12-ին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում կայացան բաց դասեր անգլերենից 3ա I և II խմբերում: Դասերը վարեցին Մ. Գաբրիելյանը և Մ. Նավասարդյանը: Դասերն անցան շատ հետաքրքիր: Աշակերտներն արդեն գիտեին անգլերենի այբուբենը, շաբաթվա օրերն ու ամիսները, տարվա եղանակները, կարողանում էին անգլերենով հաշվել, կատարել գումարման գործողություններ:
Նրանք տեղեկություններ մատուցեցին ԱՄՆ-ի, Լոնդոնի, Վաշինգտոնի, Բիգ Բենի մասին:
Ուսուցչուհիների տարվա ընթացքում կատարած մեծ աշխատանքը  ի ցույց դրվեց աշակերտների կողմից: Վերջիններիս հրաշալի ներկայանալը տարվա ընթացքում կատարած աշխատանքի բարձր գնահատականն է: