Բռնություն

Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների և «Կապանի մանկական կենտրոնի»-ի հոգեբանների հերթական հանդիպումը տեղի ունեցավ այսօր: Այս անգամ անցկացված դասընթացի թեման «Բռնություն»-ն էր: Երեխաները դասընթացի ժամանակ ծանոթացան բռնության տեսակներին, քննարկեցին դրա հետևանքներն ու բացասական կողմերը, առաջարկներ արվեցին բռնության կանխարգելման նպատակով: Դասընթացը վարեցին հոգեբաններ Էռնա Պետրոսյանն ու Սաթինե Հարությունյանը: Այս անգամ ևս հաղորդվող նյութը առավել հեշտ ըմբռնելու նպատակով կազմակերպեցին խաղեր: