Հայաստանի ճամփեքով

Ապրիլի 21-ին 4-րդ  դասարանը դասղեկ Ջուլիետա Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր բաց դաս «Հայաստանի ճամփեքով»  թեմայով:  Աշակերտներն իրենց գեղեցիկ արտասանությամբ, երգով ու պարով ցույց տվեցին, որ իրենք են տերը Հայաստանի: Դահլիճը լցրեցին  հայրենասիրական շնչով՝ բարձր տրամադրություն հաղորդելով մասնակիցներին,  հանդիսատեսին:  Շնորհակալական և գովասանքի խոսք հղեցին աշակերտներին դպրոցի տնօրեն Ա. Գևորգյանը, ծնող Վ. Հայրապետյանը, Երկրապահ Կամավորականների Միության Քաջարանի տարածքային բաժանմունքի ներկայացուցիչ Վ. Մկրտչյանը: