«Ես ու բնության իմ անկյունը» լուսանկարչական մրցույթ

Այս մրցույթին իրենց մասնակցության հայտ էին ներկայացրել հետևյալ մանսակիցները.

  1. Նանե Գրիգորյան
  2. Թամարա Հովհաննիսյանը
  3. Էլեն Մարտիրոսյանը
    Մրցույթի հետագա փուլերին շարունակեց մասնակցել Նանե Գրիգորյանը, ով ընտրվել է աշնանային էկո-ճամբարի մասնակից:
    Նանե Գրիգորյանի մրցույթի նկարը և նկարը բնութագրող նյութն է.
    ”Թասի ոլորաններ”
    Ես շատ եմ սիրում մեքենայով ճամփորդել,այդ իսկ պատճառով ընտրել եմ ոչ իմ բնակավայրին մոտ  անկյուն,այլ այն անկյունը,որը վերջին անգամ նկարվածներից ամենահաճելին էր ինձ :
    Սյունյաց աշխարհ,Սյունյաց լեռներ:Անտառներով ու լեռներով պատված մի աշխարհ:
    Դեպի Գորիս տանող միջազգային ճանապարհը:Կապանից Գորիս հասնելու համար անցնում ենք բավականին շատ ոլորաններով:Այդպիսի մի մեծ ոլորան էլ այսպես  կոչված “Թասի ոլորաններն” են:Բազմաթիվ ոլորաններով պտտվելով լեռներից իջնում ենք ձոր ,մի ուրիշ աշխարհ` Որոտան գետի ձորը:Հեռվում Սյունյաց վեհապանծ լեռներն են ու դեռևս մարդաշատ Խոտ և Շինուհայր գյուղերը:
    Բոլոր անցորդներին շատ ծանոթ մի վայր,որ հիշողություն է թողնում,քանի որ այդքան ոլորաններ իջնելուց կամ բարձրանալուց շատ շատերի մոտ գլխապտույտ ու սրտխառնոց է առաջանում:
    Գեղեցիկ է իմ Սյունիք աշխարհի յուրաքանչյուր անկյունը: