«Կորյուն» ռազմամարզական խաղ

2017 թ. դեկտեմբերի 6-ին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Կորյուն» ռազմամարզական խաղի տարածքային խաղը, որին մասնակցում էին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, Քաջարանի թիվ 5 միջնակարգ դպրոցը, Քաջարանի թիվ 6 հիմնական դպրոցը, Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանը, Գեղիի միջնակարգ դպրոցը, Լեռնաձորի հիմնական դպրոցը: Ներկա էր նաև Քաջարանի համայնքապետարանի ներկայացուցիչը՝ Գայանե Համազասպյանը
Ռազմամարզական խաղերը ներառում էր.
1. ցատկ
2. 30մ վազք
3. ինքնաձիգի քանդում, հավաքում
4. 5մ փշալարի անցում
5. նռնակի նետում 20մ հեռավորությունից
6. փոքր տրամաչափի՝ Տիր 38 հրացանից կրակում
7. ռազմամարզական նստարանի վրա սեղմումներ
8.հակագազի հագնում և հանում
9. առաջին բուժօգնություն
10. ռազմական տեղագրության, տեղանքի որոշում
11. բարձունքի գրավում:
Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի «կորյունները» գրավեցին արդեն հարազատ դարձած պատվավոր առաջին տեղը:
Մաղթում ենք մեծ հաջողություններ մեր աշակերտներին: