Միջոցառումներ

Մարտի 30-ին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում ևս մեկ գեղեցիկ միջոցառման ականատես եղանք:Աշակերտները ջանք չէին խնայել <<Mасленица>> տոնը իր ողջ շքեղությամբ ներկայացնելու համար: Այս տոնով ռուսները պատրաստվում են Մեծ պահքին, իսկ այս շաբաթվա ընթացքում ուտում են յուղոտ կերակուրներ, մասնավորապես ազգային բլիթներ եւ ուրախանում են, ինչպես հարկն է: «Mасленица» տոնի հիմնական խորհուրդն այն է, որ սրանով հրաժեշտ են տալիս ձմռանը եւ դիմավորում գարունը: Ռուսական հավատալիքի համաձայն` ինչպես անցկացնես այս մեկ շաբաթը, այդպես էլ կանցնի ամբողջ տարին: Նաև խրտվիլակ են վառում տոնի վերջին օրը` կիրակի: Իսկ այդ օրվա խորհուրդն այն է, որ բոլոր հավատացյալները պատարագի ժամանակ մեղքերի թողություն են խնդրում: Շնորհակալություն կազմակերպիչ Արմինե Արամյանին գեղեցիկ և ստացված միջոցառման համար: