Մայրության և գեղեցկության 1ամսյա մշակույթային մարաթոն

Մարտի 7-ին ք. Քաջարանում տեղի է ունեցել մայրության և գեղեցկության մեկամսյա մշակույթային մարաթոն:
Թիվ 1 միջնակարգ դպրոցն իր մասնակցությունն ունեցավ  «Ստեղծագործ կինը»  ցուցահանդեսին: Գարնանային ոգով, գունագեղությամբ պարուրված մի գողտրիկ անկյուն էր ստեղծվել: Իրենց անհատական ստեղծագործություններով հանդես էին եկել դպրոցի սաները, ուսուցիչները:
Կազմակերպիչներն էին՝ Ռ. Շահնազարյանը, Ն. Առաքելյանը, Մ. Անդրեասյանը: