Տասերորդցիների հանդիպումը հոգեբանի հետ

Նոյեմբերի 17-ին տասերորդցիները հանդիպեցին հոգեբան Շուշան Մովսիսյանի հետ: Ով կասմակերպել էր դասընթաց՝ «Ես — կոնցեպցիայի»  և ինքնաակտուալիզացիայի պահանջմունքի մասին:
Քննարկվեց «Ես — կոնցեպցիայի» գաղափարը, դրա բաղադրիչները,  ինքնաակտուալիզացիայի պահանջմունքը և մասնագիտական կողմնորոշման դրդապատճառները:
Դասընթացի ավարտից հետո, հանձնարարվեց  անհատական ինքնավերլուծական աշխատանք՝ իրական եսի, հայելային եսի և իդեալական եսի քննարկմամբ: