Բնագիտություն

 5 -րդ դասարանի բնագիտության դասարանաժամը ուսուցչուհի Մարիամ Ծատրյանի շնորհիվ վեր էր ածվել աստղադիտարանի: Աշակերտները հրաշալի ներկայացրին տեղեկատվություն մոլորակների, փոքր մոլորակների, Արեգակի, Ծիր կաթինի մասին: Մատուցվող նոր դասը երկնաքարերի, ասուպների, գիսավորների մասին էր: Աշակերտները մեծ ոգևորությամբ պատասխանում էին ուսուցչուհու հարցերին: Դասը հագեցված էր դիտակտիկ նյութերով: Ներկա էին տնօրեն Անահիտ Գևորգյանը, փոխտնօրեններ Թամարա Նանյանը, Ռուզաննա Շահնազարյանը, դասղեկ Անահիտ Ոսկանյանը, դասվար Լյուդմիլա Հայրապետյանը: