Բռնցքամարտի բաց առաջնություն

Նոյեմբերի 9-12-ն ընկած ժամանակահատվածում Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի սաներ  Սահակյան Նարեկը — 4-րդ դասարան,  Հարությունյան Համբարձումը — 6-րդ դասարան, Առաքելյան Արսենը —  6-րդ, Սիմոնյան Մարտինը  — 7 -րդ դասարան,  Մինասյան Հայկը  — 8 -րդ դասարան, Համբարձումյան Սահակը -8 -րդ դասարանը, մասնակցել են Ստեփանակերտ քաղաքում կայացած «Ստեփանակերտ ՄՊՄԴ» ՊՈԱԿ-ի բռնցքամարտի բաց առաջնությանը:
Մեր սաներից Սահակյան Նարեկը, Հարությունյան Համբարձումը, Առաքելյան Արսենը, Սիմոնյան Մարտինը,  Մինասյան Հայկը գրավել են պատվավոր առաջին տեղը՝ ստանալով ոսկե մեդալ և հավաստագիր, իսկ  Համբարձումյան Սահակը՝ պատվավոր երկրորդ տեղը՝ ստանալով արծաթե մեդալ և հավաստագիր:
Մեր սաներին և Աշոտ Սադխյանին մաղթում ենք նորանոր հաղթանակներ և բազում մրցույթներ: