Հաղթանակներ ծանրամարտից

2017 թվականի հոկտեմբերի 27-29-ը Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մարզիչ Ֆ. Փանոյանի հիշատակին նվիրված ծանրամարտի պատանիների բաց առաջնությունը: Այդ առաջնությունում իրենց մասնկացությունն ունեցան 9գ դասարանի աշակերտներ Արման Կարապետյանը,Կարեն Թամրազյանը, 9ա դասարանի աշակերտ Վարուժան Թումանյանը:
Արման Կարապետյանը 38 կգ քաշային կարգում երկամատի 81 կգ արդյունքով գրավեց առաջին տեղ՝ արժանանալով ոսկե մեդալի, առաջին կարգի դիպլոմի, գավաթի:
Երեխաներին ուղեկցում էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ Գարիկ Խաչատրյանը: Քաջարանի համալիրի ՄՊՄԴ տնօրեն Մերուժան Աթայանը: ՄՊՄԴ-ի մարզիչ Գարիկ Խաչատրյանը և սաներն իրենց շնորհակալությունն են հայտնում Քաջարանի համայնքապետ  Մանվել Փարամազյանին հովանավորության համար:
Արմանին մաղթում ենք նորանոր հաջողություններ և հաղթանակներ: