Հայաստանի ճամփեքով

2017թ. հունիսի 23-ին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի XIբ դասարանի աշակերտները դասղեկ Նարինե Առաքելյանի նախաձեռնությամբ, դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանի, փոխտնօրեն Թամարա Նանյանի, ուսուցիչներ Վիկտորիա Հայրապետյանի, Արմեն Հակոբյանի ուղեկցությամբ և Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությամբ ու բարեմաղթությամբ եռօրյա ուխտի մեկնեցին դեպի Հայաստանի հոգևոր և պատմամշակութային կենտրոններ՝ Նորավանք, «Արենի-1» կամ «Թռչունների քարանձավ», Պարույր Սևակի տուն-թանգարան, Զվարթնոց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմեի եկեղեցի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք, Խոր վիրապ:
Ուխտագնացության նպատակն էր ճանաչել հայրենիքը մոտիկից,հաղորդակցվել անցյալի սրբազան ժառանգությանը, արժևորել ազգային արժեքները՝ դրանով իսկ կապ հաստատելով ապագայի հետ: Այս հիանալի նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ԶՊՄԿ տնօրինությանը տրանսպորտային միջոցով աջակցելու համար, ինչպես նաև դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանին և ՔԴԿ Կապանի տարածաշրջանի պատասխանատու Նաիրա Ծատրյանին կազմակերպչական հարցերում սատարելու համար:
XI բ դասարան