«Մշակույթային կանգառ»՝ «Վարք հայոցը» մեր դպրոցում

Դեկտեմբերի 3-ին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցը հյուրընկալեց «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խմբին: Խմբի ոգին Սարգիս Փարամազյանն է: Նրա ղեկավարած երգի — պարի խումբը Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի բեմից հնչեցրեցին հայ ժողովորդական, գուսանական, օրորոցային երգեր, կատարեցին հայկական պարեր՝ համեմված սյունաց և արցախյան ոգով:
Ամբողջ դահլիճը երգում և պարում էր նրանց հետ:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Քաջարանի թիվ միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Անահիտ Գևորգյանը:
Միջոցառումը համաքաղաքային էր և շնորհակալ ենք Քաջարանի համայնքապետարանին, հանձինս պարոն Փարամազյանին, ով այս գեղեցիկ և հայեցի դաստիարակությամբ լի միջոցառման անցկացումը վստահեց մեր դպրոցին: