Շախմատի 12-րդ օլիմպիադա

2017թ նոյեմբերի 15 -ին տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի երկրորդ` տարածաշրջանային փուլը, որին մասնակցեցին նաև Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները: Անցկացվեց թիմային մրցաշար` ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, որտեղ խաղացողին յուրաքանչյուր քայլի համար  տրվում է 10 րոպե մինչև խաղի ավարտը և  5 վ հավելում: Տեղի ունեցավ թեժ պայքար 25 դպրոցների միջև: Մեր սաները գրավեցին հինգերորդ պատվավոր տեղը:
Մեր սաներին մաղթում ենք նորանոր հաղթանակներ և մրցանակներ: