Քիմիական ռեակցիայի տեսակները

Դեկտեմբերի 6-ին 10ա դասարանում կայացավ հետաքրքիր դաս քիմիայից:
Դասի թեման- «Քիմիական ռեակցիայի տեսակները» և «Զանգվածի պահպանման օրենքը»: Դասը հագեցած էր ժամանակակից մեթոդներով: Կատարվեցին փորձեր, որոնցով հիացան աշակերտները: ՏՀՏ-ի կիրառմամբ աշակերտները ներկայացրին քիմիական ռեակցիաների տեսակները: Գրեցին այդ քիմիական ռեակցիաները և կիրառեցին դրանք: Քիմիայի ուսուցչուհի Գ. Վարդանյանը նոր դասի վերաբերյալ պատրաստել էր սահկահանդես, որը կիրառվեց նոր դասի մատուցման ժամանակ: Աշակերտները ներկայացրին նոր թեմայի վերաբերյալ իրենց պատրաստած սահկահանդեսները:
Այս դասի շնորհիվ տասներորդցիները հասկացան, որ քիմիան կարող է հրաշքներ գործել: