Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցը 50 տարեկան է

Այսօր մեծ շուքով նշվեց Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 50 ամյակը, հյուրերի շարքում էին դպրոցի նախկին տնօրեններն ու սիրված ուսուցիչներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ներդրել իրենց սերն ու գիտելիքները աշակերտներին կրթելու և դաստիարակելու գործում: Պատվոգրով պարգևատրվեց Վանյա Գալսյանը, ով երկար տարիներ ղեկավարել է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցն ու անմնացորդ նվիրվել իր գործին: Պատվոգրեր հանձնվեցին նաև այն ուսուցիչներին, ովքեր հեռանալով դպրոցից իրենց ուրույն հետքն են թողել աշակերտների սրտում: