Ափսոսանք

Ողբերգական ավտովթարը կտրեց սիրված ու հարգված ընտանիքի մոր, սիրառատ տատիկի, վստահելի և օրինակելի գործընկերոջ և մանկավարժի կյանքի թելը: Ցավակցում ենք ….

 

Արևի Շողին

Աթոռը դատարկ է,
Նստող չկա,
Ուսուցիչը ներկա չէ,
Կյանքից հեռացավ:

Վերքը խորն է,
Տեղդ բաց է,
Հուշերը շատ են
Կյանքը՝ կարճ:

Ուսուցիչ էր բարի,
Աչքերով հրեշտակի,
Հայացքը հեռվին՝
Հառած լեռներին:

Նստած աթոռին՝
Մտորում էր նա
Ե՛վ անցած կյանքի,
Ե՛վ որդու մասին:

Կյանքը կարճ էր,
Անելիքը շատ…
Անավարտ մնաց,
Իր գործերը շատ:

Կատարած գործդ
Բարի, օգտակար
Մանկավարժության,
Մարդկության համար:

Լավ ուսուցիչ էր,
Խորհրդատու էր,
Լավ գործընկեր էր,
Ու ավագ ընկեր…

Հեղինակ՝ Նարեկ Հովսեփյան,12-րդ դասարան