Գիրք նվիրելու օր

Փետրվարի 19-ը համարվում է Գիրք նվիրելու օր:
Եկե՛ք  ոչ միայն գիրք նվիրենք, նաև գիրք կարդանք:
Ինչպես լումաներից կազմվում է դրամը, այնպես էլ կարդացածից քիչ-քիչ ձևավորվում է գիտելիքը:
Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը: Թեքերեյ
Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Ռալֆ Էմերսոն
Գրքերի շրջապատը նման է մարդկանց շրջապատին, կարելի է ընկենել և լավ, և վատ շրջապատ: Հելվեցիուս
Չկան բարոյական կամ բարոյազուրկ գրքեր: Կան գրքեր, որոնք լավ են գրված կամ գրված են վատ: Ահա և բոլորը: Օսկար Ուայլդ
Անվիճելի է, որ ցանկացած լավ գրքի նշան է այն, որ մարդու տարիքի մեծացմանը զուգահեռ այն ավելի է դուր գալիս: Լիխտենբերգ
Գիրքը պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին։ Ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունների ճշտությունը, ինչպես դուր եկած հատվածն արտագրելու կամ խորիմաստ միտքը նշելու սովորությունը: Անդրե Մորուա
Գրքերը նույն թշնամիներն ունեն, ինչ մարդիկ` կրակը, խոնավությունը, կենդանիները, եղանակը և իրենց սեփական բովանդակությունը: Պոլ Վալերի
Հիշեք. Այն ինչ դուք ձեզանից ներկայացնում եք, որոշվում է նրանով, թե ինչ եք դուք կարդում: Ջիմ Ռոն
Գրքերը մտքերի նավեր են, որոնք, թափառելով ժամանակի ալիքների մեջ, խնամքով տանում են իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ: Ֆրենսիս Բեկոն
Ամեն ինչ նսեմանում է գրքերի հանդեպ: Անտոն Չեխով
Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել: Գերչիկով
Կարդալով հեղինակների, որոնք լավ են գրում, սովորում ես լավ խոսել: