Շնորհավո՛ր տոնդ, սիրելի ուսուցիչ:

Ուսուցիչը մի հրաշագործ է, ով ընդունակ է երեխաներին տեղափոխելու մի դարաշրջանից մյուսը:
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում ենք մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեծ է Ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում և դա է պատճառը նաև, որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են: Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` Դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը և, անկախ տարիքից, սոցիալական, հասարակական դիրքից ու կարգավիճակից, Ձեր ներկայությամբ բոլորն իրենց զգում են որպես աշակերտ:
Հիշե՛ք ու հպարտացե՛ք, որ
Կյանքում բոլոր լուսե մարդկանց
Ուսուցիչ անունն են տվել…