Առաջին դասարանի երեխաների ընդունելության կարգ

Սկսվել է «Քաջարանի թիվ 1  միջն. դպրոց»  ՊՈԱԿ-ի  2018-2019 ուստարվա առաջին դասարանի երեխաների ընդունելություն:

Պահանջվող փաստաթղթերն են.

1. Դիմում տնօրենի անունով (լրացվում է դպրոցում)
2. Տեղեկանք բնակչության պետռեգիստրում երեխայի հաշվառման մասին (անձնագրային բաժանմունքից)
3. Տեղեկանք քաղաքի համատիրությունից
4. 3 x 4 չափի 2 լուսանկար
5. Երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և կրկնօրինակը
6. Երեխայի բժշկական քարտը
7. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ տրված վկայագիրը (վերջինիս առկայության դեպքում)

Փաստաթղթերը ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ և օգոստոսի 9-ից մինչև 31-ը ներառյալ:
Ժամը 9:00-13:00
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ

Ծանոթություն` 2018-2019 ուստարվա 1-ին դասարան ընդունվում են այն երեխաները, ում 6 տարին լրացել կամ լրանում է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: