Հաջողություններ գեղարվեստական մարմնամարզությունից

                                                                                    Ղազարյան Մանեն, Ղազարյան Մարին, Պետրոսյան Իրինան, Հարությունյան Եվան, Ալեքսանյան Սյուզաննան զբաղվում են գեղարվեստական մարմնամարզություն սպորտաձևով: Նրանք մասնակցել են ՙՙAvrora Cup՚՚ միջազգային բաց առաջնությանն, որը տեղի ունեցավ նոյեմբերի 3-5 ժամանակահատվածում Երևանի Խուլ և համրերի կենտրոնում: ……

«Ես ու բնության իմ անկյունը» ամփոփիչ փուլ

Ս.թ. նոյեմբերի 1-2-ը Վայոց Ձորի մարզում 40 դպրոցականեր Երևանից, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից մասնակցեցին WWF-Հայաստանի ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված բնապահպանական ճամբարին: Այս ճամբարը գարնանը մեկնարկած «Ես ու բնության իմ անկյունը» բնապահպանական նախաձեռնության ամփոփիչ փուլն էր: …..

Ոսկեզօծ ճանապարհով դեպի Էջմիածին

Աշունը տարվա ամենագունառատ եղանակն է, բայց որ նրա երկու օրն է՛լ ավելի գեղեցիկ և անմոռանալի կդառնար 10-րդցիների համար չէր պատկերացնում ոչ ոք:
Հոկտեմբերի 28-ին կազմակերպել էինք ուղևորություն դեպի Հայաստանի հայտնի տեսարժան սրբավայրերը:
Ճանապարհորդությունը ճանաչողական և ուսուցողական նպատակ ուներ: Նախապես նյութեր էինք հավաքել տարբեր հոգևոր կենտրոնների մասին, կատարել էինք աշխատանքի բաժանում:…..

Հաղթանակներ ծանրամարտից

 

2017 թվականի հոկտեմբերի 27-29-ը Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մարզիչ Ֆ. Փանոյանի հիշատակին նվիրված ծանրամարտի պատանիների բաց առաջնությունը: Այդ առաջնությունում իրենց մասնկացությունն ունեցան 9գ դասարանի աշակերտներ Արման Կարապետյանը,Կարեն Թամրազյանը, 9ա դասարանի աշակերտ Վարուժան Թումանյանը:…….

《Գաթայի》փառատոն Խաչիկ գյուղում

Սեպտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում գրանցվեց 《համեղ》 ռեկորդ. այնտեղ թխեցին պատմության մեջ ամենամեծ գաթան։ Այս իրադարձությունն, իհարկե, չէր կարող վրիպել Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տասներորդ ա դասարանի աշակերտների ուշադրությունից։ Նրանք, նախօրոք տեսնելով բոլոր պատրաստությունները, սեպտեմբերի երեսունի վաղ առավոտյան ուղևորվեցին դեպի Խաչիկ՝ մասնակցելու այդքան հայտնի և մեծ տարածում գտած փառատոնին…..

Բնագիտություն

 5 դասարանի բնագիտության դասարանաժամն ուսուցչուհի Մարիամ Ծատրյանի շնորհիվ վեր էր ածվել աստղադիտարանի: Աշակերտները հրաշալի ներկայացրեցին տեղեկատվություն մոլորակների, փոքր մոլորակների, արեգակի, Ծիր կաթինի մասին: Մատուցվող նոր դասը երկնաքարերի, ասուպների, գիսավորների մասին էր: Աշակերտները մեծ ոգևորությամբ պատասխանում էին ուսուցչուհու հարցերին:……

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի ուսուցիչ:

Ուսուցիչը մի հրաշագործ է, ով ընդունակ է երեխաներին տեղափոխելու մի դարաշրջանից մյուսը:
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում ենք մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեծ է Ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում և դա է պատճառը նաև, որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են: Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` Դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը և, անկախ տարիքից, սոցիալական, հասարակական դիրքից ու կարգավիճակից, Ձեր ներկայությամբ բոլորն իրենց զգում են որպես աշակերտ:
Հիշե՛ք ու հպարտացե՛ք, որ
Կյանքում բոլոր լուսե մարդկանց
Ուսուցիչ անունն են տվել…

Հայաստանի ճամփեքով

 

2017թ. հունիսի 23-ին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի XIբ դասարանի աշակերտները դասղեկ Նարինե Առաքելյանի նախաձեռնությամբ, դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանի, փոխտնօրեն Թամարա Նանյանի, ուսուցիչներ Վիկտորիա Հայրապետյանի, Արմեն Հակոբյանի ուղեկցությամբ և Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությամբ ու բարեմաղթությամբ եռօրյա ուխտի մեկնեցին դեպի Հայաստանի հոգևոր և պատմամշակութային կենտրոններ