Ապրիլի 21-ին 4-րդ դասարանը դասղեկ Ջուլիետա Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս «Հայաստանի ճամփեքով» թեմայով: Աշակերտներն իրենց գեղեցիկ արտասանությամբ, երգով ու պարով ցույց տվեցին, որ իրենք են տերը Հայաստանի: Դահլիճը լցրին հայրենասիրական շնչով՝ բարձր տրամադրություն հաղորդելով մասնակիցներին, հանդիսատեսին: Շնորհակալական և գովասանքի խոսք հղեցին աշակերտներին դպրոցի տնօրեն Ա. Գևորգյանը, ծնող Վ. Հայրապետյանը, Երկրապահ կամավորականների միության Քաջարանի տարածքային բաժանմունքի ներկայացուցիչ Վ. Մկրտչյանը: